Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը պատրիարք Կիրիլն իր կարծիքն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը պատրիարք Կիրիլն իր կարծիքն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

By
Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը պատրիարք Կիրիլն իր կարծիքն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «Մենք փորձում ենք առաջ տանել Ղարաբաղի հարցով եռակողմ երկխոսությունը: Թեև այսօր ոչ մի լուրջ առաջընթաց չկա, կարևոր է, որ չկա պատերազմ: Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, մենք վաղուց լուծած կլինեինք այդ հարցը: Մենք խրախուսելու ենք քաղաքական գործիչներին: Հույս ունենք, որ այդ խնդիրը կլուծվի»,- պատրիարք Կիրիլին մեջբերում է Москва-Баку (Moscow-Baku ) գործակալությունը: Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում դրական դերակատարության համար:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0