Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

By
Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կանանց միությունը (KJK) հայտարարություն է տարածել Հյուսիսային Իրաքում տեղի բնակչության և թուրք զինվորների միջև գրանցված բախումների վերաբերյալ։

Հունվարի 23-ին Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հերթական անգամ հարվածներ էին հասցրել Հյուսիսային Իրաքում Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հենակետերի ուղղությամբ։ Քրդական աղբյուրների տեղեկություններով, այդ օպերացիայի ժամանակ զոհվել էր 4 խաղաղ բնակիչ։

Հայտարարության համաձայն ի նշան բողոքի, Թուրքիայի օդուժի գործողությունների դեմ Դոհուկ նահանգի Շելադիզե շրջանում տեղի բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ բախումներ են եղել նրանց և տեղանքում ծառայություն իրականացնող թուրք զինվորների միջև։

Թուրք զինվորների ձեռնարկած գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհվել է ևս 2 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է։

Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուն տեղի ունեցած բախումների մեջ մեղադրել է PKK-ին, պնդելով, որ վերջինս է հրահրել բախումները։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0