Գլխավոր էջ | Տարածաշրջան | Կասեցվել է Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան

Կասեցվել է Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան

By
Կասեցվել է Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան:

Aeronautics Defense Systems ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում՝ ցուցադրության ժամանակ, հայկական զորքերի դեմ դրոնները գործածելու մեջ:

Ըստ իսրայելյան «Մաարիվ» պարբերականի, Ադրբեջանի ներկայացուցիչները, դիտարկելով նոր իսրայելական անօդաչու սարքերի գնման հնարավորությունը, խնդրել են Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K դրոն-կամիկաձեի հնարավորությունները: Այդ նպատակով անօդաչու սարքի օպերատորներին առաջարկել են հարվածել հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ երկու պետությունների սահմանի մոտակայքում:

Ընկերությունն արդեն տեղեկացրել է Թել Ավիվի բորսային այդ որոշման մասին, քանի որ ընկերության ղեկավարները չեն կարողանա ներկայացնել ապրանքներն արտերկրում, քանի դեռ ընթանում են դատական լսումները, հաղորդում է The Times of Israel-ը:

Մասնավորապես, կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաև երրորդ աշխատակցի լիցենզիան, ում անունը չի նշվում: Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության և զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ:

Որոշումն ուժի մեջ է, մինչդեռ վճիռը չի կայացվել:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0