Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իսրայելի նախկին նախարարն ընդունել է Իրանի օգտին լրտեսության մեղադրանքը․ նա 11 տարով կազատազրկվի

Իսրայելի նախկին նախարարն ընդունել է Իրանի օգտին լրտեսության մեղադրանքը․ նա 11 տարով կազատազրկվի

By
Իսրայելի նախկին նախարարն ընդունել է Իրանի օգտին լրտեսության մեղադրանքը․ նա 11 տարով կազատազրկվի

Իսրայելի նախկին նախարար Գոնեն Սեգեւը հունվարի 9-ին ազատազրկման Է դատապարտվել Իրանի օգտին լրտեսության համար: Այդ մասին հայտնել Է Jerusalem Post թերթը:

Ինչպես գրում Է պարբերականը, Սեգեւի փաստաբաններին եւ մեղադրող կողմին հաջողվել Է գործարք կնքել մեղքի ճանաչման շուրջ, որով նախկին նախարարը կդատապարտվի 11 տարվա բանտային կալանքի: Սեգեւը, որը կառավարությունում աշխատել Է 1990-ական թվականներին, Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել Էր 2018 թվականի հունիսին: Հատուկ ծառայություններին հաջողվեց նախկին նախարարին ձերբակալել այն ժամանակ, եբր նա Նիգերիայից ժամանեց Հասարակածային Գվինեա, որն արգելեց նրա մուտքը քրեական անցյալի պատճառով եւ հայրենիք արտաքսեց իսրայելական ոստիկանության օրդերի հիման վրա:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Սեգեւը, որը վերջին ժամանակներս ապրում Էր Նիգերիայում, 2012 թվականից համագործակցել Է իրանական հետախուզության հետ՝ նրան տարատեսակ տեղեկատվություն տրամադրելով Իսրայելի վերաբերյալ, որը նա հայթայթում Էր՝ օգտագործելով իր հին կապերը:

Գոնեն Սեգեւը Կնեսետի պատգամավոր Է եղել 1992-ից մինչեւ 1996 թվականը: Մեկուկես տարվա ընթացքում՝ 1995 թվականի հունվարից մինչեւ 1996-ի հունիսը նա խորհրդարանական գործունեությունը համատեղել Է Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում աշխատանքի հետ: 2005 թվականին Սեգեւին դատել են Նիդեռլանդներից թմրանյութերի մաքսանենգության եւ դիվանագիտական անձնագրի կեղծման համար, բայց արդեն 2007 թվականին ազատ են արձակել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0