Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՀՀ քաղաքացիներին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

ՀՀ քաղաքացիներին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

By
ՀՀ քաղաքացիներին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շնորհավորել Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային եւ հոգեւոր մտերմության բազմադարյա ավանդույթների վրա: Մեր երկրները կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ մյուս ոլորտներում:

Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով: Դա համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանը:

Ձեզ եւ Ձեր մտերիմներին մաղթում եմ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն, խաղաղություն եւ բարգավաճում»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0