Գլխավոր էջ | Տարածաշրջան | 2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են ՀՀ քաղաքացիները՝ մոտ 1.7 մլն այցելու. երկրի զբոսաշրջության ազգային վարչություն

2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են ՀՀ քաղաքացիները՝ մոտ 1.7 մլն այցելու. երկրի զբոսաշրջության ազգային վարչություն

By
2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են ՀՀ քաղաքացիները՝ մոտ 1.7 մլն այցելու. երկրի զբոսաշրջության ազգային վարչություն

Վրաստան 2017 թվականին այցելել է ավելի քան 7,5 միլիոն միջազգային այցելու, ինչը 18,8 տոկոսով ավելին է 2016 թվականի տվյալների համեմատ: Այդկերպ, Վրաստանը զբոսաշրջիկների թվով նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Новости-Грузия-ն:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2017 թվականին երկիր ամենաշատն այցելել են Հայաստանի քաղաքացիները՝ ավելի քան 1,7 միլիոն այցելու: Այդ ցուցանիշը 14 տոկոսով շատ է նախորդ տարվա համեմատ:

Վրաստան այցելուների թվով երկրների թոփ տասնյակում երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 1,69 միլիոն, ինչը 11 տոկոսով շատ է  նախորդ տարվա ցուցանիշից: Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ուկրաինան,  Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան:

Զբոսաշրջիկների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ օր և ավելի, 2017 թվականին կազմել է ավելի քան 3 միլիոն 478 հազար, ինչը 27,9 տոկոսով ավելին է 2016 թվականի ցուցանիշների համեմատ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0