Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌԴ-ն Ինտերպոլով հետախուզում է ահաբեկիչների ճամբարում վարժանքներ անցած Ադրբեջանի քաղաքացու

ՌԴ-ն Ինտերպոլով հետախուզում է ահաբեկիչների ճամբարում վարժանքներ անցած Ադրբեջանի քաղաքացու

By
ՌԴ-ն Ինտերպոլով հետախուզում է ահաբեկիչների ճամբարում վարժանքներ անցած Ադրբեջանի քաղաքացու

Ռուսաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Ադրբեջանի քաղաքացու դեմ. այս մասին տեղեկությունը հայտնվել է Ինտերպոլի կայքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ այդ տեղեկության, Մինգեչաուր քաղաքի 37-ամյա բնակիչ Էլնուր Հասանովը մեղադրվում է ահաբեկչության, ահաբեկիչների ճամբարում վարժանքներ անցնելու և անօրինական զինված խմբավորումների անդամակցելու հոդվածներով:

Հասանովի դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ նա լքել է Ռուսաստանի տարածքը:

2017-ի սեպտեմբերին  Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի:

 

Մադաթ Գուլիևը նշել է, որ նրանցից 85-ին ձերբակալել է ադրբեջանական կողմը, 195 անձ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից, իսկ մնացածի մեծ մասը սպանվել է Իրաքում և Սիրիայում: Ադրբեջանցի գեներալը հայտնել է, որ, ըստ իրենց հասած տեղեկության, միայն Իրաքում մեկ զանգվածային հուղարկավորման վայրում ադրբեջանցի 300 ահաբեկիչ է թաղված:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0