Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սաուդյան կարմիր արքայազնը՝ հայուհու որդին հացադուլ է հայտարարել. Բողոքում եմ որդիներիս կալանավորման դեմ

Սաուդյան կարմիր արքայազնը՝ հայուհու որդին հացադուլ է հայտարարել. Բողոքում եմ որդիներիս կալանավորման դեմ

By
Սաուդյան կարմիր արքայազնը՝ հայուհու որդին հացադուլ է հայտարարել. Բողոքում եմ որդիներիս կալանավորման դեմ

Սաուդյան արքայազն, միլիարդատեր Ալ Վալիդի հայրը՝ արքայազն Տալալ բեն Աբդուլ Ազիզը հացադուլ է հայտարարել որպես բողոք հակակոռուպցիոն արշավի դեմ, որը նախաձեռնել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդը, եւ իր 3 որդիների կալանավորման դեմ, հայտնում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքում աղբյուրին:

86-ամյա արքայազն Տալալը, որը թագավոր Սալմանի խորթ եղբայրն է, հացադուլ է հայտարարել նոյեմբերի 10-ին՝ իր առաջնեկ Ալ Վալիդին կալանավորելուց կարճ ժամանակ անց: Մեկ ամսվա ընթացքում նա 10 կգ-ով նիհարել է:

Անցյալ շաբաթ նրան սկսել են խողովակով կերակրել, սակայն նրա շատ թույլ է: Այս մասին պատմնել են թագավորական ընտանիքի անդամները եւ բիզնես հանրության ներկայացուցիչները, որոնք նրան հիվանդանոցում այցելել են:

Նրանցից մեկի խոսքով՝ արքայազն Տալալն իր հացադուլի մասին հրապարակայնորեն չի հայտարարել: Թագավոր Սալմանը նրան հիվանդանոցում այցելել է նոյեմբերի վերջին՝ ցավակցություն հայտնելու քրոջ՝ Մադավիի մահվան կապակցությամբ: Սակայն արքայազնը նրա հետ չի խոսել իր որդիների կալանավորման մասին, քանի որ չի ցանկացել թագավորի հետ իր հարաբերություններն օգտագործել որդիների ազատության համար՝ այն դեպքում, երբ մյուսները կալանավորված են մնում:

Աղբյուրը նշել է, թե ոչ մի կասկած չկա՝ ինչ պատճառով է Տալալը դադարել ուտել: «Մենք նրան շատ լավ ենք ճանաչում եւ հասկանում ենք, թե ինչու է դա արել: Ուտելիքից հրաժարվելու բժշկական ոչ մի պատճառ չկա»,- ասել է աղբյուրը:

Իր բարեկամների հետ զրույցում արքայազն Տալալն ասել է, որ ավելի ճիշտ կլիներ բողոքել «քաղաքացիական կարգով», որպեսզի բռնակալության հանդեպ ուշադրություն գրավեր, որը հակակոռուպցիոն զտման քողի ներքո հաստատել է արքայազն Մուհամմեդը:

Տալալ իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդուլ Ազիզի որդին է, որը նաեւ հայտնի է Կարմիր արքայազն անունով: Տալալն աչքի է ընկնում իր ազատական համոզմունքներով եւ պետության պահպանողական քաղաքականության դեմ պայքարով: 1985 թվականից 1964 թվականը Տալալը գլխավորել է «Ազատ էմիրներ» լիբերալ շարժումը

Ինչպես Ջոն Ռոսանթը պնդում է իր The return of Saudi Arabia's Red Prince հոդվածում,  Տալալի մայրը, ենթադրաբար, եղել է հայուհի Մունաիյիրը, որի ընտանիքը փախել է Օսմանյան Թուրքիայից՝ փրկվելով Ցեղասպանությունից: Ռոսանթը նշում է, որ Մունաիյիրը 12 տարեկանում ներկայացվել է (կամ նվիրվել)  45-ամյա թագավոր Աբդուլ Ազիզին: Երեք տարի հետո նա իր առաջնեկին՝ Տալալին է ունեցել, որը 3 տարի հետո մահացել է: 1931 թվականին Մունաիյիրը Աբդուլ Ազիզի համար եւս մեկ որդի է լույս աշխարհ բերել, ում, բեդվինների ավանդույթների համաձայն, մահացած ավագ եղբոր անունով են անվանակոչել: Մունաիյիրը իսլամ է ընդունել եւ ամբողջ կյանքում անգրագետ մնացել: Կարծիք կա, որ նա եղել է Աբդուլ Ազիզի ամենասիրելի կանանցից մեկը, որը պաշտոնապես նրա հետ ամուսնացել է 1940 թվականին: Նա մահացել է 1991 թվականի դեկտեմբերին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0