Գլխավոր էջ | Տարածաշրջան | ԻՊ զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առեւանգված եզդիների մոտ կեսն առայժմ դեռ չեն գտնվել

ԻՊ զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առեւանգված եզդիների մոտ կեսն առայժմ դեռ չեն գտնվել

By
ԻՊ զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առեւանգված եզդիների մոտ կեսն առայժմ դեռ չեն գտնվել

«Իսլամական պետության» զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առեւանգված եզդիների մոտ կեսն առայժմ դեռ չեն գտնվել, առեւանգումից երեք տարի անց դեռ համարվում են անհետ կորած, փոխանցում է AFP-ը:

2014-ին, ԻՊ զինյալները Սինջարում սպանել են հազարավոր եզդիների եւ հազարավոր կանաց ու աղջիկների փախցրել, որոնցից շատերը ահաբեկիչների սեռական ստրուկներն են դարձել:

2015-ի նոյեմբերին, մինչ իրանական ուժերի կողմից տարածաշրջանի ազատագրումը, քուրդ զինվորականներին հաջողվել է ետ վերցնել Սինջարը:

Իրաքի Քուրդիսատանի կրոնական հարցերով նախարարության ներկայացուցիչ Խաիրի Բոզանին հայտնել է, որ 2014-ի օգոստոսին ահաբեկիչներն առեւանգել են 6417 եզդի, որոնցից միայն 3207-ին է հաջողվել փախչել կամ փրկվել: Մյուսները, որոնց թվում 1507 կին եւ աղջիկ, դեռ պահվում են ջիհադականների կողմից  եւ համարվում են անհետ կորած: Նախարարության տվյալներով՝  2525 եզդի երեխաներ որբացել են: Ըստ Բոզանիի՝ 2014-ից հայտնաբերվել է սպանված եզդիների զանգվածային 47գերեզման:

ՄԱԿ-ը Հյուսիսային Իրաքում եզդիների սպանդը ցեղասպանություն է կոչել՝ նշելով, որ ԻՊ-ը ծրագրել է սպանություններն ու դիտավորյալ առանձնացրել եզդի տղամարդկանց ու կանանց՝ երեխաների ծնունդը թույլ չտալու համար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0