Գլխավոր էջ | Տարածաշրջան | Պուտինն ու Էրդողանը չխոսեցին ԼՂ-ից, բայց հայտարարեցին հարաբերությունների վերկանգնման մասին

Պուտինն ու Էրդողանը չխոսեցին ԼՂ-ից, բայց հայտարարեցին հարաբերությունների վերկանգնման մասին

By
Պուտինն ու Էրդողանը չխոսեցին ԼՂ-ից, բայց հայտարարեցին հարաբերությունների վերկանգնման մասին

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարելի է գրեթե ամբողջ ծավալով վերականգնված համարել: Այս մասին նեղ կազմով թուրք գործընկերոջ հետ հանդիպման սկզբում ասել է Պուտինը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Չանայած օրեր առաջ Էրդողանի կատարած հայտարարությունը, որ Պուտինի հետ քննարկելու է ԼՂ հակամարտությունը, բանակցություներից հետո, ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ղարաբաղյան հարցին չեն անդրադարձել:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ երկար են բանակցել՝ շուրջ չորս ժամ։ «Ռուս-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, վերականգնվել են և գրեթե հասել են նախկին մակարդակին», - հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը։

«Եթե նախորդ տարի մենք 34 տոկոսի առեւտրաշրջանառության կորուստ ենք ունեցել, ապա այս տարվա 8-9 ամսվա ընթացքում այն արդեն 38 տոկոսով աճել է: Գրեթե բոլոր ուղղություններով աշխատում ենք: Սիրիայի տարածաշրջանի անվտանգության ոլորտում շատ ակտիվ ենք աշխատում: Շատ ուրախ եմ օպերատիվ հնարավորության համար: Մեզ մոտ լավ պրակտիկա է ձեւավորվել՝ օպերատիվ քննարկել բոլոր հարցերը եւ գտնել դրանց լուծումները», - ասել է Պուտինը՝ հայտարարելով, որ Էրդողանի հետ բանակցություններն օգտակար էին եւ դրանք տեղի են ունեցել ազատ՝ առանց դիվանագիտական ավելորդությունների:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են։ «Մեր երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնումը մեզ հնարավորություն կտան ավելի լավ նայել դեպի ապագա։ Օր օրի մեր հարաբերություններն ավելի լավ են զարգանում քաղաքական, տնտեսական եւ առեւտրի ոլորտում»,– ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ավելի հաճախ են շփումներ հաստատվում բարձր մակարդակով, եւ վստահություն է հայտնել, որ այս հանդիպումն արդյունավետ կընթանա։

Հիշեցնենք, որ մինչեւ Սոչի մեկնելն Էրդողանը Պուտինի հետ բանակացությունների եւ ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգի մասին մի քանի հայտարարություններ էր այել՝ այսպիսով նաեւ ընդգծելով առաջիկա հանդիպմանն Անկարային բանակցային դիրքերը:

Էրդողանը նախ կոչ էր արել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին դուրս բերել Սիրիայից իրենց զորքերը: Ուստի բանակցություններից հետո լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Էրդողան-Պուտին հանդիպմանը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը քննարկվել է, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպմանը շատ ավելի բարդ հարցեր են քննարկվել, հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։

Չնայած Ռուսաստանի նախագահի այս հայտարարությանը, թուրքական ապրանքների դեմ գործող բոլոր արգելքները Ռուսաստանը դեռ չի վերացրել, ինչպես նաև Մոսկվան դեռ չի շտապում վերադառնալ առանց վիզաների ռեժիմի։ Մինչեւ Սոչում բանակցությունները Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հանդես է գալիս Ռուաստանի հետ առևտրային հարաբերություններում պատժամիջոցների վերացման օգտին: Էրդողանը ցանկանում է վերադառնալ նախկին ռեժիմին, երբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ գոյություն չուներ:

Պուտինն ու Էրդողանը կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունը հատկապես էներգետիկայի ոլորտում, ընդգծվել է «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի ծրագրերի կարևորությունը։ Առաջիկա շաբաթներին «Ռոսատոմ»-ն արդեն անցնելու է ատոմակայանի կառուցման գործնական փուլին։

Երեկվա բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:

Մինչեւ Սոչի մեկնելը Էրդողանը նաեւ կողմ էր արտահայտվել, որպեսզի որքան հանարվոր է արագ իրականացնել ՌԴ-ի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը: «Ս-400-ի առնչությամբ մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, փաստաթղթերը ստորագրված են։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, մենք դրանք կքննարկենք մեր, այդ թվում նաեւ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ իմ այցի շրջանակներում։ Ուզում ենք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս շուտ այն կյանքի կոչվի»,- ասել է Էրդողանը։

Հատկանշական է, որ նոյեմբերի 2-ին՝ Բաքու կատարած այցից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Պուտին հետ հանդիպմանը բարձրացնելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարբաղյան խնդրի վրա, այն շատ արագ կկարգավորվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը, ինչը մեծ աժիոտաժ առաջացրեց հայկական մամուլում: Հայտնի չէ, արդյոք երկու պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտությունը, սակայն հանդիպման արդյունքում ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Էրդողանը հրապարակայնորեն չանդրադարձան այս հիմնախնդրին:

Մինչեւ Սոչիում հանդիպումը ռուսաստանցի քաղաքագետ, ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի Ղարաբաղյան առաջարկներին, որոնք նա պատրաստվում էր ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել էր, որ «ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին»

 

«Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, եւ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- ասել էր ան «168 ժամի» հետ զրույցում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0