Գլխավոր էջ | Տարածաշրջան | Նոր համաձայնագիր. Ուկրաինան Թուրքիայից կգնի ռազմական ապրանքներ armtimes

Նոր համաձայնագիր. Ուկրաինան Թուրքիայից կգնի ռազմական ապրանքներ armtimes

By
Նոր համաձայնագիր. Ուկրաինան Թուրքիայից կգնի ռազմական ապրանքներ armtimes

Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման որոշմանը։ Համաձայնագրով Ուկրաինան Թուրքիայից կգնի ռազմական նշանակության ապրանքներ, ինչպես նաև կանցկացվեն Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների մարզումներ:

Այս մասին հայտնում է Ռազմինֆոն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ կայքը:

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է երկու որոշում.

«Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության ստորագրման մասին»,

«Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև ֆինանսական օգնության մասին» արձանագրության ստորագրում:

Փաստաթուղթը ենթադրում է համաձայնագրի և արձանագրության ծրագրերի հավանության համար Ուկրաինայի ներպետական գործընթացների իրականացումը և Թուրքիայում Ուկրաինայի դեսպանին լիազորում է դրանք ստորագրել:

Ըստ հաղորդագրության՝ դա հնարավորություն կտա Ուկրաինային ֆինանսական միջոցներ հատկացնել ռազմական նշանակության ապրանքների և ծառայությունների գնման, Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների համար կարճաժամկետ դասընթացների վճարման համար:

Ավելի վաղ՝ 2016 թ դեկտեմբերի 30-ին, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետի հետ ստորագրել էին Ուկրաինայի զինուժին ռազմական օգնություն տրամադրելու արձանագրություն և ռազմական համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում էր, որ 5 տարվա ընթացքում Թուրքիան Ուկրաինային պետք է տրամադրի տարեկան 3 մլն ԱՄՆ դոլար՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններից ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ձեռքբերման համար։

 

Արդեն 2017 թ. հոկտեմբերին Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ստեպան Պոլորոնը հայտնել էր, որ Թուրքիան և Ուկրաինան ստորագրել են ռազմական աշխարհագրության ոլորտում համագործակցության արձանագրություն: Այն, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է քարտեզագրական նյութերի փոխանակում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0