Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հայաստանը արդեն չի՞ հավատում ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի հեռանկարին

Հայաստանը արդեն չի՞ հավատում ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի հեռանկարին

By
Հայաստանը արդեն չի՞ հավատում ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի հեռանկարին

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների օրակարգում հայտնվեց մի հարց, որը ոչ վաղ անցյալում ակտիվորեն քննարկվում էր: Խնդիրն այն է, որ Իրանը եւ ԵՏՄ-ն փորձում են կնքել ազատ առեւտրի համաձայնագիր: Համենայն դեպս այդ ուղղությամբ ինչ- որ բանակցություններ են ընթանում: Եթե նման համաձայնագիր կնքվի, ապա դա թերեւս կլինի այն միակ շոշափելի օգուտը, որը կարող է ստանալ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Նման համաձայնագիր կնքելու դեպքում Հայաստանը կլինի ԵՏՄ միակ անդամ երկիրը, որի հետ Իրանը կունենա ցամաքային սահման: Եվ կարելի է ակնկալել, որ ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառության մի որոշ մասը կանցնի Հայաստանով:

Բայց սա՝ տեսականորեն: Գործնականում Իրանի ու ԵՏՄ-ի միջեւ նման համաձայնագրի կնքման հավանականությունը չափազանց փոքր է: Արդեն մի քանի տարի ԵՏՄ-ն փորձում է ամեն գնով ընդլայնել իր «տարածքները» եւ հնարավորինս շատ երկրների հետ կնքել ազատ առեւտրի պայմանագրեր, ինչպես, օրինակ, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան եւ այլն, եւ այսպես շարունակ: Սակայն փաստն այն է որ մինչ օրս նման համաձայնագիր ստորագրված է միայն Վիետնամի հետ:

 

Կարծես պաշտոնական Երեւանն էլ արդեն համակերպվել է այդ հեռանկարի հետ, որ ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը տեսանելի ապագայում չի ստորագրվելու, եւ դա ակնհայտ դարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Այցի մասին պատմող ծավալուն հաղորդագրությունների մեջ այս թեման շոշափվել է միայն մեկ անգամ, այն էլ՝ հպանցիկ: «Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի եւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ըստ հաղորդագրությունների՝ ասել է Կարեն Կարապետյանը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ժամանակ եւ վերջ: Որեւէ այլ հանդիպման եւ բանակցությունների ժամանակ այս հարցը, դատելով հաղորդագրություններից, այլեւս չի արծարծվել:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0