Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌԴ-ն որոշել է մեր տարածքների օկուպացիայով կանգնեցնել բարեփոխումները և ժողովրդավարական գործընթացը. Մարգվելաշվիլի

ՌԴ-ն որոշել է մեր տարածքների օկուպացիայով կանգնեցնել բարեփոխումները և ժողովրդավարական գործընթացը. Մարգվելաշվիլի

By
ՌԴ-ն որոշել է մեր տարածքների օկուպացիայով կանգնեցնել բարեփոխումները և ժողովրդավարական գործընթացը. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է ԵՄ անդամ-երկրների դեսպաններին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Մենք բոլորս ընդունում ենք, որ նրանում, որ Վրաստանը եվրոպական գոծընթացի լիարժեք անդամ դառնա, շատ ակնհայտ խոչընդոտներ են երևում մեր հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից: Վրաստանի տարածքների օկուպացիայով Ռուսաստանը մտադիր էր հիմնականում մեկ նպատակի հասնել՝ կանգնեցնել բարեփոխումները, ժողովրդավարական գործընթացը և Վրաստանի ինտեգրումը: Կարծում եմ՝ այս տեսանկյունից միակ ճիշտ որոշումը մայրցամաքի տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական գործընթացների ուժեղացմանն ուղղված քաղաքականության ձևավորումն էր»,- հայտարարել է Մարգվելաշվիլին հանդիպման ընթացքում:

Վրաստանի նախագահն իր երկրի բոլոր եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել Վրաստանին կայուն աջակցության, նաև Վրաստանի համար լայն բացած համագործակցության դռների համար:

«Հուսով ենք՝ Ռուսաստանի քաղաքականությունը բացահայտորեն կդատապարտվի»,- ասել է Մարգվելաշվիլին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0