Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը

Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը

By
Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը

Սիրիական բանակը ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Դեր Զորից 45 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է սիրիական կառավարական բանակի բրիգադի գեներալներից մեկը:

Սիրիական ջոկատները հսկողության տակ են վերցրել Մեյադին քաղաքի արևմտյան շուկան, Ար Ռահբա միջնաբերդը և Սավամի ալ-Գալյալ շրջանը: «Ահաբեկիչների հետ կատաղի մարտեր են ընթանում քաղաքի հարավում, որտեղ կառավարական ուժերը գրավել են աշ-Շաբլի և ալ-Մադֆայա շրջանները»,- հայտնել է գեներալը:

Նա պատմել է, որ բանակը խաղաղ բնակչությանը քաղաքից դուրս բերելու համար մարդասիրական միջանցք է ապահովել: Գրոհայինները շարունակում են իրենց մոտ պահել քաղաքի բնակչության մի մասին՝ նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0