Գլխավոր էջ | Տարածաշրջան | Բարզանիի խորհդական. «Պատժամիջոցները վնաս կհասցնեն Թուրքիայի և Իրանի շահերին»

Բարզանիի խորհդական. «Պատժամիջոցները վնաս կհասցնեն Թուրքիայի և Իրանի շահերին»

By
Բարզանիի խորհդական. «Պատժամիջոցները վնաս կհասցնեն Թուրքիայի և Իրանի շահերին»

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ  Նեչիրվան Բարզանիի խորհդական Սալիհ Մելեոմերը  արձագանքել է Թուրքիայի և Իրանի այն հայտարարություններին, թե եթե Իրաքի քրդերը չչեղարկեն անկախության հանրաքվեն,  ապա  երկու երկրները կկիրառեն պատժամիջոցներ։

Միջանկյալ նշենք, որ Իրանը և Թուրքիան չեն ճանաչում իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն։

«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ըստ քուրդ պաշտոնյայի, եթե պաշտոնական Թեհրանը և Անկարան կիրառեն պատժամիջոցներ Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ և փակեն սահմանային անցակետերը, ապա դրանով վնաս կհասցնեն նաև իրենց։

«Քուրդիստանը 25 տարի շարունակ Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ լավ հարաբերությունների մեջ է։ Առևտրատնտեսական ոլորոտում համագործակցում ենք։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերությունների մեջ լինել Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների հետ։ Եթե Թուրքիան  և Իրանը սահմանային անցակետերը փակեն, դա կվնասի հենց իրենց շահերին։ Բաղդադը, Թեհրանը և Անկարան չպետք է Քուրդիստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն։ Դա լուծում չէ։ Հարցերը լուծվելու են միայն բանակցությունների և երկխոսության  միջոցով»,-ասել է Քուրդիստանի վարչապետի խորհրդականը։

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից  քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0