Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իրաքյան Քուրդիստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին

Իրաքյան Քուրդիստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին

By
Իրաքյան Քուրդիստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ միայն նրանք, որոնք պաշտոնապես ինքնավարության կազմում են ներառված։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը։

Նրա խոսքով՝ հանրաքվեին կմասնակցեն Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա նահանգները, ինչպես նաեւ Քիրքուք եւ Նինվե  նահանգների մի մասը, որոնք քրդական փեշմերգայի վերահսկողության տակ են, ներառյալ՝ Սինջարի (Շենգալ) շրջանը։

Եթե Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա նահանգները պաշտոնապես Իրաքյան Քուրդիստանի կազմում են, ապա Քիրքուք եւ Նայնավա նահանգների քրդական շրջաններն ինքնավարության կազմում ներառված չեն։

Մոհամեդը հիշեցրել է, որ 2005-ի Իրաքի սահմանադրության համաձայն՝ քրդերի եւ Բաղդադի միջեւ այսպես կոչված «վիճելի» շրջանների ճակատագիրը պետք է հանրաքվեով որոշվեր, սակայն «այն անցկացնելու համար Բաղդադը ոչինչ չի արել»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0