Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սիրիայի կենտրոնում ԻՊ-ի վերջին խոշոր օջախի ջախջախման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սիրիայի կենտրոնում ԻՊ-ի վերջին խոշոր օջախի ջախջախման մասին

By
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սիրիայի կենտրոնում ԻՊ-ի վերջին խոշոր օջախի ջախջախման մասին

Սիրիայի կառավարական զորքերը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ Սիրիայի կենտրոնական հատվածում գրավել են ռազմավարական կարեւորության Աքերբաթ քաղաքը, որտեղ գտնվում էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչների «դիմադրության վերջին խոշոր օջախը», փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Սիրիայի կառավարական զորքերի 4-րդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները՝ 5-րդ կամավորական գրոհային կորպուսի զորամասերի եւ ռազմական Մուհաբարաթի ջոկատների փոխգործակցությամբ ազատագրել են Աքերբաթ քաղաքը»,- նշված է հայտարարության մեջ: Համա նահանգում ԻՊ-ի խոշորագույն խմբավորման ոչնչացման գործողությունն «անցկացվել է Ռուսաստանի ՕՏՈւ-ի ակտիվ աջակցությամբ»:

ՊՆ-ի տեղեկացմամբ՝ ռուսական ավիացիան մասնակցել է գրոհայինների հենակետերի եւ նրանց զրահատեխնիկայի ոչնչացմանը: Դրանից բացի, ռուսական ՕՏՈւ-ի օգնությամբ ոչնչացվել են ԻՊ-ի գրոհայինների հրետանու կրակային դիրքերը, կառավարման կետերը եւ կապի հանգույցները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0