Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սիրիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ զինծառայողների եւ թուրքամետ ընդդիմադիրների միջեւ

Սիրիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ զինծառայողների եւ թուրքամետ ընդդիմադիրների միջեւ

By
Սիրիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ զինծառայողների եւ թուրքամետ ընդդիմադիրների միջեւ

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինծառայողները հարձակման են ենթարկվել եւ փոխհրաձգության մեջ մտել սիրիական ընդդիմության գրոհայինների հետ, որոնց աջակցում է Թուրքիան: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնին, որը Inherent Resolve («Աներեր վճռականություն») գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչն է:

Այս գործողությունն Իրաքում եւ Սիրիայում անցկացնում են  ԱՄՆ գլխավորությամբ մի քանի երկրներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:

«Մեր ուժերը գնդակոծության են ենթարկվել եւ պատասխան կրակ բացել, այնուհետեւ անվտանգ շրջանում են վերադիրքավորվել»,- ասել է գնդապետ Դիլոնը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0