Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնելուց

Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնելուց

By
Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնելուց

Ավելի քան 500 ռուսաստանցի, ովքեր հանգստացրել են Թուրքիայում, բողոքում են ինքնազգացողության վատացումից: Այս մասին գրում է  «Վեստի.ռու»-ն: Բողոքները ստացվել են Ռոսպետրեբնադզորի թեժ գծին, որը գործում է Կոկսակի վիրուսի տարածման առթիվ:

Միաժամանակ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաձգում կամ հրաժարվում են Թուրքիա հանգստի մեկնելուց: Սակայն այս պահին մասսայական հրաժարումներ չկան:

Մոսկվան պաշտոնապես դիմել է Անկարային՝ պահանջելով պարզաբանում այդ երկրի հարավային շրջաններում առկա համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուրքիայից դեռ պատասխան չի ստացվել:

«Հիվանդության դեպքեր գրանցվել են Սիդեում, Ալանյայում, Բելեկում, Կեմերում: Հիվանդացածների թվում մեծ է մինչև 14 տարեկան երեխաների թիվը»,-գրում է աղբյուրը:

Ռոսպետրեբնադզորը ՌԴ քաղաքացիների համար տարածել է հայտարարություն՝ բացատրելով, թե ինչպես կարող են մարդիկ հրաժարվել Թուրքիա մեկնելուց:

Վիրուսի հետևանքով խանգարվում է  աղիների աշխատանքը, ընդհանուր թունավորման նշաններ են լինում, ցան:

Վարակի առաջին բռնկումն արձանագրվել է Չինաստանում տասը տարի առաջ: Այդ ժամանակ հիվանդության հետևանքով զոհվեց 22 երեխա, 800 մարդ վարակվեց, 200 երեխա հոսպիտալացվեց:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0