Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ամերիկացի համանախագահ. Անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին

Ամերիկացի համանախագահ. Անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին

By
Ամերիկացի համանախագահ. Անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին

«ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը»,-ասել է ամերիկացի  դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն:

«Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»,-ասել է ամերիկացի համանախագահը:

Դեսպանի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին և ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել:

«Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում բախման միջադեպի հնարավորություն միշտ կա»,-ասել է նա:

Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն Նյու Յորքում  կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումից, որին կարող է հետևել բանակցություններ երկու երկրների նախագահների մակարդակով:

 

«Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաև դրան հասնելու քայլեր ու փուլեր: Հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»,-ասել է դեսպանը, ավելացնելով, որ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0