Գլխավոր էջ | Տարածաշրջան | «Սիրիայի դեմոկրատական ուժերը» Ռաքքայում հայկական 2 ընտանիք են փրկել

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» Ռաքքայում հայկական 2 ընտանիք են փրկել

By
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» Ռաքքայում հայկական 2 ընտանիք են փրկել

Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԴԱԻՇ-ի գրոհայիններից փրկել են 7 քրիստոնյաների։

«Փրկվածների թվում կան հայկական երկու ընտանիքներ»,-հայտնում է «Ակոս» պարբերականը՝ հղում անելով մերձավորարևելյան Aran News պարբերականին։

Փրկված հայերից մեկի՝Քարադիժ Քարաջյանի խոսքով՝ իսլամիստ գրոհայինները ստիպել են իրենց բարձր հարկեր վճարել և հարկադրել կատարելու տարբեր ֆիզիկական աշխատանքներ։

Հուլիսի վերջին «Սիրիայի դեմոկրատական ուժերն» ու ժողովրդական աշխարհազորի ջոկատները սկսել են ԴԱԻՇ-ի գրոհայինների ջախջախումը Եփրատ գետից հարավ գտնվող ճակատի 30 կմ հատվածում։ Անցկացված գործողության արդյունքում զորքերն ազատագրել են մի քանի տասնյակ բնակավայրեր և վերահսկողության տակ վերադարձրել Ռաքքա նահանգի ավելի քան 40 նավթային ու գազային օբյեկտներ։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0