Գլխավոր էջ | Տարածաշրջան | Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

By
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գումարված Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) 50–րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է  Ռուսաստանի Դաշնության  (ՌԴ) արտգոծնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման, ինչպես նաև Սիրիայում հաստատված հրադադարի ամրապնդմանը վերաբերող  հարցեր և այլ խնդիրներ:

Ըստ «Haberturk» լրատվամիջոցի էլ՝ հանդիպումից  հետո Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ  հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես խոսվել է Ռուսաստան  մեկնող Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու, ինչպես նաև թուրքական լոլիկների ռուսական շուկա ներկրելու հարցերի շուրջ:

 

Միջանկյալ նշենք, որ թուրքական լոլիկների ներկրման հարցում Ռուսաստանը դեռևս չի հանել գործող արգելքը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0