Գլխավոր էջ | Տարածաշրջան | Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին 3 օր տեւած մարտերի ընթացքում շուրջ 50 մարդ է զոհվել

Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին 3 օր տեւած մարտերի ընթացքում շուրջ 50 մարդ է զոհվել

By
Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին 3 օր տեւած մարտերի ընթացքում շուրջ 50 մարդ է զոհվել

Եմենի կառավարության եւ հութի ապստամբների միջեւ մարտերի ընթացքում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մերձակայքում, 3 օրում շուրջ 50 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի կառավարական ուժերը սկսել են հարձակումը հութի գրոհայինների դիրքերի վրա՝ Կարմիր ծովի Միդի նավահանգստի շրջանում։ Նրանց աջակցել է Սաուդյան Արաբիայի սահմանամերձ հրետանին եւ նրա գլխավորած կոալիցիայի ավիացիան։

Գործակալությունը նշում է, որ կոալիցիան առնվազն 20 ավիահարված է հասցրել հութիների դիրքերին։ 3 օրվա մարտերի ընթացքում 31 գրոհային եւ 17 եմենցի զինվոր է զոհվել։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0