Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սիրիայի կարգավորման հարցով հանդիպումը տեղի կունենա Թեհրանում. Լավրով

Սիրիայի կարգավորման հարցով հանդիպումը տեղի կունենա Թեհրանում. Լավրով

By
Սիրիայի կարգավորման հարցով հանդիպումը տեղի կունենա Թեհրանում. Լավրով

ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում օգոստոսի 8-9-ը և կքննարկեն իրավիճակը Սիրիայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր թուրք գործընկերոջ հետ մենք քննարկել ենք Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված իրավիճակը: Քննարկել ենք նախապատրաստությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը, որը կկայանա Թեհրանում օգոստոսի 8-9-ը»,- ասել է նա լրագրողներին:

Լավրովը հավելել է, որ հանդիպմանը կշարունակվի անվտանգության գոտիների ռեժիմի ամրապնդման վերաբերյալ խոսակցությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0