Գլխավոր էջ | Տարածաշրջան | Օսական փոխադրող. Վրաստանից Հարավային Օսիա ճանապարհը կարելի է փորձարկել հայկական ֆուրերով

Օսական փոխադրող. Վրաստանից Հարավային Օսիա ճանապարհը կարելի է փորձարկել հայկական ֆուրերով

By
Օսական փոխադրող. Վրաստանից Հարավային Օսիա ճանապարհը կարելի է փորձարկել հայկական ֆուրերով

Տրանսկովկասյան մայրուղին  (Վրաստանից Հարավային Օսիայով Ռուսաստան) ամբողջովին բացելը կարելի է փորձարկել հայկական ֆուրերով։ NEWS.am–ի թղթակցին nման տեսակետ է   հայտնել օսական լոգիստիկ օպերատոր, «ՏԻՍ» լոգիստիկ կենտրոնի (Վլադիկավկազ) գլխավոր տնօրեն Վախթանգ Ջիգկաեւը ։

Տրանսկամի հարավային մասի (Գորիից Ցխինվալ) բացումը կարող է առաջին հերթին աջակցել գործնական ակտիվությանը հենց Հյուսիսային Օսիայում (հիմա Ալանիայի հանրապետություն), նկատեց նա։

2014-2015 թթ․ Վլադիկավկազում հետեւողականորեն իրականացվել են երկու համաժողովներ՝ Ռուսաստան- Իրան եւ Ռուսաստան- Թուրքիա տրանսպորտային միջանցքների մասին։ Այն ժամանակ Իրանի ներկայացուցիչները հաստատել էին ավտոմոբիլային տարանցումը 10 անգամ ավելացնելու ցանկությունը։ Բայց դրա համար, նկատել էին նրանք, պետք է պարզեցնել մաքսային ընթացակարգերը ու ավելացնել Վերին Լարս սահմանային կետի (Ռազմավրացական ճանապարհ) թողունակությունը։ Բայց ցավոք դրա ընդհանուր վիճակը, երթուղին ու թունելների որակը թույլ չեն տալիս զգալիորեն ավելացնել տարանցումը։ Ճանապարհը պահանջում է շատ լուրջ ներդրումներ, ընդ որում հիմնականում վրացական կողմում, ինչը հեռանկարում նախատեսված չէ, նկատեց Ջիգկաեւը։

Այս իրավիճակում Տրանսկամին զուգահեռ ճանապարհի (Ռազմա- օսական ճանապարհ) բացումը շատ հեռանկարային է թվում։ Ու ոչ միայն տարանցիկ վճարների պատճառով, այլեւ լոգիստիկ համալիրներ բացելու ու փոխադրումների ազգային ինդուստրիա կառուցելու, նաեւ տվյալ տարանցման համար սպասարկման համալիր ստեղծելու հեռանկարների պատճառով  (ճանապարհային, տեխնիկական, իրավական) ։ Այդ ամենը կարող է լրջորեն խթանել գործնական ակտիվությունը, նկատեց Ջիգկաեւը։

«Մենք չունենք նավթ, գազ, բայց ճակատագրի կամքով օսերի տրամադրության տակ են Մեծ Կովկասի միջով անցնող երկու հիմնական ճանապարհները։ Ռազմա- վրացական ու Ռազմա- օսական ճանապարհները։ Դա Ռուսաստանից Անդրկովկաս, Թուրքիա, Իրան ամենակարճ ավտոմոբիլային ուղին է... Անկասկած, մենք հնարավորություն ունենք դառնալ Հյուսիս- Հարավ գեոտնտեսական մայրուղու մի մասը»,- նկատեց գործարարը։

Բայց սատանան , ինչպես միշտ, մանրուքների մեջ է թաքնված, ու ամենամեծ խնդիրը տարանցման իրավական ապահովումն է։ Բազմաթիվ լավ մտահղացումների է խոչընդոտում հենց այդ խնդիրը, նկատեց նա։

Հարավային Օսիայի կարգավիճակի հետ կապված իրավական խոչընդոտը հաղթահարելու համար պահանջվում են ինտենսիվ խորհրդակցություններ։ Եթե Վրաստանը ուզում է Հարավային Օսիային ամբողջովին բացառել գործընթացից, իհարկե ոչինչ չի ստացվի։ Եվ հակառակը, եթե Հարավային Օսիան ուզում է լինել ամբողջովին ինքնիշխան պետություն այս գործընթացում, ապա հավանաբար դարձյալ ընդհանուր լեզու չի գտնվի, նկատեց օսական օպերատորը։

Հարցերը չեն վերանում, նույնիսկ եթե մաքսայինների փոխարեն սահմանին բեռները ստուգի շվեյցարական չեզոք տեսչական ընկերությոնը։

«Լավ, SGS-ը նշումներ կանի բեռների վրա... Իսկ Հարավային Օսիայի տարածքում մաքսայի՞նը։ Իսկ վճարների հա՞րցը։ Իսկ կկարողանա՞ն արդյոք մեր մեքենաները մասնակցել տարանցմանը։ Իսկ հնարավո՞ր է արդյոք մեքենաները վերբեռնել Հարավային Օսիայի պահեստներում՝ բեռների կոնսոլիդացման համար։ Ի՞նչ նշումներ կարող են արվել փաստաթղթերում։ Կկարողանան արդյո՞ք մեր բեռները Վրաստան մտնել։ Մի շարք հարցեր կան, որոնք մշակում են պահանջում... Ի՞Նչ անել այս իրավիճակում։ Ես կառաջարկեի փորձել որոշակի թեստային ռեժիմ։ Օրինակ սկսել հայկական ֆուրերով բեռների տարանցումից՝ գաղտնիք չէ, որ դա ամենացավոտ հարցն է... Եկեք մտածենք  ռեժիմ, թե ինչպես կարող են հայկական ֆուրերը տարանցումով անցնել Հարավային Օսիայի տարածքով։ Փորձարկենք այն, հարթենք բոլոր անհարթությունները, իսկ հետո այդ փորձը կարելի է տարածել մնացած ամեն ինչի վրա»,- հայտնեց ձեռներեցը։

ՀԻշեցնենք, որ հուլիսի 10-ին Պրահայում բանակցություններին Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են 2011-ին կնքված «Առեւտրային մրջանցքնեի մասին» պայմանագրի իրականացումը սկսելու մասին։ «Կոմերսանտը» հայտնել է, որ բանակցային կողմերը ղեկավարում էին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0