Գլխավոր էջ | Տարածաշրջան | Թուրքիան և Իսրայելը Եվրոպա գազ մատակարարելու համար մտադիր են գազատար կառուցել

Թուրքիան և Իսրայելը Եվրոպա գազ մատակարարելու համար մտադիր են գազատար կառուցել

By
Թուրքիան և Իսրայելը Եվրոպա գազ մատակարարելու համար մտադիր են գազատար կառուցել

Թուրքիան և Իսրայելը մտադիր են մինչև տարեվերջ համաձայնագիր ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ, որով միջերկրածովյան հանքերից գազ կմատակարարվի դեպի Եվրոպա:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ այս մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի, ջրամատակարարման և ազգային ենթակառուցվածքների նախարար Յուվալ Շտայնիցը: Նրա խոսքերով` գազատարի կառուցման հարցով նախնական միջկառավարական համաձայնագրի կնքման մասին որոշումը կայացվել է բանակցությունների 4 փուլի արդյունքում:

Իսրայելցի նախարարը նշել է, որ ներկա պահին ինտենսիվ բանակցություններ են անցկացվում երկու գազամուղ գծի կառուցման շուրջ: Դրանցից մեկը նախատեսվում է կառուցել Թուրքիայում` հասնելով Եվրոպա: Մյուս գազատարը կանցնի Կիպրոսի և Հունաստանի միջով` հասնելով Իտալիա:

Համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կընդունվի այս տարի էներգետիկայի թուրք նախարար Բերաթ Ալբայրաքի` Իսրայել այցի ժամանակ։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0