Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌՀՄ. Մայիսի 9-ի ադրբեջանական սադրանքի կապակցությամբ բավականին կոշտ հաղորդում է ներկայացվելու ոստիկանություն

ՌՀՄ. Մայիսի 9-ի ադրբեջանական սադրանքի կապակցությամբ բավականին կոշտ հաղորդում է ներկայացվելու ոստիկանություն

By
ՌՀՄ. Մայիսի 9-ի ադրբեջանական սադրանքի կապակցությամբ բավականին կոշտ հաղորդում է ներկայացվելու ոստիկանություն

Մայիսի 9-ին Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի կազմակերպած սարդրանքի կապակցությամբ ոստիկանությանը հաղորդում կներկայացվի մոտ ժամանակներս։

NEWS.am-ի թղթակցին ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը հայտնել է, որ Միության նախագահ Արա Աբրահամյան խորհրդակցություն է գումարել, որի ընթացքում քննարկվել է այդ հարցը։ Հիմա դիմումը վերջնական տեսքի է բերվում, համաձայնեցվում իրավաբանների հետ։ «Դիմումը բավականին կոշտ է լինելու»,- նշել է Գերման Անանյանցը։

Ավելի վաղ հայտնել էինք այն մասին, որ մայիսի 9-ին հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, մասնակցում էին «Անմահ գունդ» ակցիային։ Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք նախապես մասնակցության հայտ չէին ներկայացրել, այդուհանդերձ եկել էին՝ խանգարելու մտադրությամբ։ Դրանք «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչներն էին, որի գործունեությունը դադարեցված է Ռուսաստանի Արդարադատության նախարարության կողմից։ Նրանցից մեկը հայկական թափորի վերջից քայլող մասնակցի ձեռքից խլել է ԼՂՀ-ի դրոշը ու կոտրել ձողը։ Հայերը պատասխան են տվել, սադրիչներին ցույց տվել իրենց տեղը։ Ընդ որում ձգտել են խուսափել ծեծկռտուքից, չնայած ակնհայտ էր, որ ադրբեջանցիները ամեն կերպ փորձում էին վիճաբանություն հրահրել ու վնասվածքներ ստանալ։

Նմանատիպ միջադեպ էր Սանկտ Պետերբուրրգում էր գրանցվել։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0