Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌԴ գերագույն դատարանի վճռով պաշտոնապես լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»

ՌԴ գերագույն դատարանի վճռով պաշտոնապես լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»

By
ՌԴ գերագույն դատարանի վճռով պաշտոնապես լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-­ը լուծարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ` «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-­ի լուծարման պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերահսկողական գործունեության կազմակերպման շրջանակններում ստուգում է անցկացրել կոնգրեսում և պարզել, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը:

Արդարադատության նախարարությունը կանոնադրական անհամապատասխանությունները շտկելու վերջնաժամկետ է սահմանել 2016-­ի հոկտեմբերի 17-­ը: Նշված ժամկետում կոնգրեսի կողմից անհրաժեշտ շտկումները չկատարելու պատճառով արդարադատության նախարարությունը կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ հայց է ներկայացրել գերագույն դատարան, որն էլ բավարարվել է:

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը հիմնվել է 2001-­ին:

Կոնգրեսի գործունեության առանցքը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ուժեղացումը և այս բնագավառում ունի մի շարք հաջողված ծրագրեր:

Ներկայումս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզերում ունի 73 մարզային գրասենյակներ:

ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը:

Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում են առաջացրել, թե Ադրբեջանում, թե Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0