Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հայաստանն ու Կատարը քննարկում են վիզայի ազատականացման հնարավորությունը

Հայաստանն ու Կատարը քննարկում են վիզայի ազատականացման հնարավորությունը

By
Հայաստանն ու Կատարը քննարկում են վիզայի ազատականացման հնարավորությունը

Հայաստանն ու Կատարը քննարկում են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը: Այս հարցը քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի քաղաքացիները Հայաստան կգան ոչ միայն բիզնեսի, տուրիզմի կամ գյուղատնտեսության նպատակներով, այլ առաջին հերթին նրա համար, որ ընդամենը երկու ժամ է թռիչքը: «Շատ մոտ է` ի տարբերություն Եվրոպայի, և «Կատար Էյրվեյզն» իրականացնում է այս չվերթը, իսկ շուտով այն կդառնա շաբաթը երկու անգամ: Դա բավականաչափ զբոսաշրջությանը կօժանդակի, որովհետև ոչ միայն Ծոցի երկրներից, այլ նաև հեռավոր Ասիայից կամ Ամերիկայից կգան մարդիկ, ովքեր կցանկանան տեսնել Հայաստանը»,- նշեց դեսպանը` հիշեցնելով, որ մայիսի 16-ին կլրանա դեպի Երևան «Կատար Է յրվեյզի» իրականացրած առաջին թռիչքի ուղիղ մեկ տարին:

«Մենք մեզ ներկայացնելու խնդիր ունենք: Համոզված եմ, որ եթե մենք մեր բրենդը ճիշտ ներկայացնենք, ապա կհաջողենք»,- ընդգծեց ՀՀ դեսպանը: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը` Գեղամ Ղարիբջանյանը կարծիք հայտնեց, որ եթե հայկական կողմը կարողանա ներկայացնել մի քանի լուրջ տնտեսական ծրագրեր, ինչի ուղղությամբ ներկայումս աշխատում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ապա դրանք կարող են հետաքրքրել կատարական կողմին: «Տնտեսական համագործակցությունը զգացմունքներից կախված չէ, հստակ շահից է կախված: Մենք պետք է ծրագիր տանք , որտեղ իրենք իրենց շահը կտեսնեն»,- շեշտեց դեսպանը: Դեսպան Ղարիբջանյանը կարևորեց նաև Հանրապետության Նախագահի և Կատարի Էմիրի ձեռք բերած պայմանավորվածությունը մշակութային ծրագրերի ուղղությամբ, որոնք կիրականացվեն աշնանը: Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի Նախագահի միակ այցը Կատարի Պետություն տեղի է ունեցել 2002թ. ապրիլի 22-23-ին դեռևս Հայր Էմիրի ժամանակ:

«15 տարի ժամանակահատվածից հետո այս այցը ես շատ եմ կարևորում, քանի որ հիմա պետականաշինության փորձն ավելացել է Հայաստանում, և կարող ենք ճանաչողականից անցնել գործնական հարաբերությունների: Ճիշտ է իմ նստավայրը Աբու Դաբիում է, բայց որպես դեսպան շատ ակտիվ եմ Կատարի Պետության պետական մարմինների հետ շփումներում»,- ամփոփեց Գեղամ Ղարիբջանյանը:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0