Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ռուսաստանի հանրային կարծիքը Թուրքիայի մասին

Ռուսաստանի հանրային կարծիքը Թուրքիայի մասին

By
Ռուսաստանի հանրային կարծիքը Թուրքիայի մասին

Ռուսաստանի հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնը (ВЦИОМ) երկրի քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով հարցման արդյունքներին, նշում է, որ հարցվածների 28 տոկոսը համարում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դեռևս թշնամական են ու լարված: Նախորդ տարի նման կարծիք ունեցող մարդկանց թիվը հասնում էր  70 տոկոսի:

24 տոկոսը համարում է, որ հարաբերություններն  առայժմ լարված են: Իսկ նախորդ տարի հարաբերությունները լարված էին համարում հարցվածների 47 տոկոսը:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ հարցմանը մասնակցած մարդկանց 8 տոկոսը, համարում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «բարիդրացիական են» 6 տոկոսը դրանք բնութագրում են որպես «բարեկամական», իսկ 5 տոկոսը՝ «բավական լավ»:

Միևնույն ժամանակ 49 տոկոսը համարում է, որ չնայած, որ երկու երկրների միջև հակասություններ կան, այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է զարգացնեն հարաբերությունները և համագործակցությունը:

Աղբյուրը նշում է, որ հանրային կարծիքի նման փոփոխությունը պայմանավորված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հաճախակի հանդիպումներով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0