Գլխավոր էջ | Տարածաշրջան | Վրաստանի քաղաքական վերնախավը այն մակարդակի չի հասել, որ հույս կապենք Ցեղասպանության ճանաչման հետ. վրացագետ

Վրաստանի քաղաքական վերնախավը այն մակարդակի չի հասել, որ հույս կապենք Ցեղասպանության ճանաչման հետ. վրացագետ

By
Վրաստանի քաղաքական վերնախավը այն մակարդակի չի հասել, որ հույս կապենք Ցեղասպանության ճանաչման հետ. վրացագետ

Վրաստանում հայկական մի խումբ կազմակերպություններ դիմել են երկրի խորհրդարանին, նախագահին՝ Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական քննարկում անցկացնելու պահանջով:

Tert.am-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ Էրոյանցն այս առնչությամբ ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի համար:

«Ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես պետք է բարձրացնել, քննարկման դնել, սա պետք է անել մշտական հետևողականությամբ»,- նշեց վրացագետը: Միաժամանակ, Էրոյանցն ասաց, որ քիչ հավանական է, հեռանկարային, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Վրաստանի կողմից կամ քննարկվի դրա ճանաչման հարցը:

«Վրաստանի հասարակությունը, քաղաքական վերնախավը ներկա փուլում այն մակարդակի չեն հասել, որ հույս կապենք Ցեղասպանության ճանաչման հետ: Նախորդ իշխանությունների կառավարման տարիներին հարցը, եթե հիշում եք, խորհրդարանում բարձրացվեց, այն էլ վրացի պատգամավորների կողմից, ուստի կարևոր է, որ թե՛ հայ պատգամավորները Վրաստանում, թե՛ ՀԿ-ները հարցը շարունակեն բարձրացնեն, չնայած, կրկնում եմ, քիչ է հավանականությունը, որ հարցը քննարկվի»,- նշեց Ալիկ Էրոյանցը:

Վրացագետն ասաց, որ Վրաստանը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ հարցի քննարկման հանգամանքը կարող է ռիսկային դառնալ պաշտոնական Թբիլիսիի համար:

«Գիտեք, թե որքան մեծ է թուրքական և ադրբեջանական գործոնը Վրաստանում: Բնական է, որ նման պայմաններում Վրաստանն այս հարցին շատ զգույշ է մոտենում: Թուրքիան թիվ մեկ առևտրային գործընկերն է Վրաստանի համար, Ադրբեջանը՝ էներգակիր է, տնտեսական գործընկեր: Էլ չասեմ, որ Ադրբեջանը նաև ռազմավարական գործընկերն է: Վրաստանը չի կարող հաշվի չառնել այս հանգամանքը, հակառակ դեպքում՝ հարվածի տակ կդնի իրեն»,- ասաց վրացագետը:

Վերջում Էրոյանցն ասաց, որ հույսը կորցնել պետք չէ, որովհետև մյուս երկրներում էլ այս գործընթացը բարդ ճանապարհ է անցել:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0