Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ադրբեջանական բանակ. ամենահարուստը տարածաշրջանում. Russia Today-ի հրապարակումը

Ադրբեջանական բանակ. ամենահարուստը տարածաշրջանում. Russia Today-ի հրապարակումը

By
Ադրբեջանական բանակ. ամենահարուստը տարածաշրջանում. Russia Today-ի հրապարակումը

Ռուսական Russia Today հեռուստաալիքը, որը համարվում է կրեմլամետ լրատվամիջոց, «Ադրբեջանական բանակ. ամենահարուստը տարածշրջանում» խորագրով հրապարկում է պատրաստել, որին կցված են Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկայի լուսանկարները:

«Ադրբեջանական բանակը մշտական մարտական պատրաստվածության մեջ է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստենի հետ չլուծված հակամարտության պատճառով: 2000-կան թթ. սկզբին Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացրել է 20 անգամ: Բաքուն գնում է ռուսական, իսրայելական, թուրքական արտադրության զենքեր»,-գրում է Russia Today-ը:

Հրապարակումը մեջբերել է նաև Global Firepower ռազմական հզորության վարկանիշը, որտեղ Ադրբեջանի զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Հայաստանից, որը գտնվում է 34-րդ տեղում:

«Անցած 15 տարիներին ադրբեջանական բանակը հսկայական առաջընթաց է գրանցել: 2003թ. երկրի պաշտպանական ծախսերը կազմել են 160 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2013-ին՝ 3.7 միլիարդ»,-փաստում է Russia Today-ը:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի պաշտպանությունը հիմնականում բաղկացած է խորհրդային տեխնիկայից՝ C-300, C-200, C-125, «Բուկ»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0