Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը չէ. Ախալքալաքի քաղաքային խորհրդի հայ անդամ

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը չէ. Ախալքալաքի քաղաքային խորհրդի հայ անդամ

By
Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը չէ. Ախալքալաքի քաղաքային խորհրդի հայ անդամ

Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա: Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման եւ որեւէ հարց օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն:

Ախալքալաքի քաղաքային ժողովի պատգամավորներին` հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ է արել «Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ»-ը: Կազմակերպության անդամներից Նորիկ Կարապետյանը «Ալիքի» հետ զրույցում ասաց, որ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել:

«Շրջանային ժողովի նախագահը իր կազմով` տեղակալի հետ ճնշումներ գործադրեց պատգամավորների վրա, ինչի հետեւանքով 13 պատգամավորից 3-ը` Պարգեւ Յուրդանյանը, Արմեն Բոլոթյանը եւ Գրիգոր Ծորմուտյանը հրաժարվեցին: Որոշ պատգամավորներ էլ ասում են` դա մեզ պետք չէ, ճիշտ ժամանակ չէ, սա ինչ-որ խաղ է եւ այլն»,- ասել է նա:

Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքերով, ստորագրությունը չեղարկած պատգամավորները ծանոթ չեն եղել հայտարարության տեքստին: Ինքը` Մովսիսյանը չի ստորագրել հայտարարության տակ, քանի որ ինչպես նշում է. «երբ որ դիմումը ուղղված է շրջանային ժողովի նախագահին, նա չի ստորագրում»:

Մեզ հետ զրույցում Մովսիսյանը ասաց, որ սա համայն հայության խնդիրն է, միայն շրջանային ժողովի խնդիրը չէ եւ այս հարցով պետք է զբաղվի ողջ հայ համայնքը:

Ստորագրությունը չեղարկած պատգամավորներից մեկը` Գրիգոր Ծորմուտյանը մեկնաբանելով տեղի ունեցածը ասաց. «հիմա ժամանակը չէ»: Պատգամավորը գտնում է, թե ժամանակը չէ, որ Վրաստանը ճանաչի հայոց ցեղասպանությունը. «Վրաստանը պատրաստ չէ դրան»,- մեզ հետ զրույցում ասաց Ծորմուտյանը:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0