Գլխավոր էջ | Տարածաշրջան | Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

By
Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաաչել Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես տեղեկացնում է «Kibrispostasi» լրատվական կայքը, խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նիստի սկզբում ելութ  ունեցել՝ նշելով, որ Թուրքիան հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել, և չնայած Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, Թուրքիան շարունակում է ժխտել այն։

Սիլուրիսը հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990 թվականին Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 24-ը միաձայն ընդունեց որպես ցեղասպանության հիշատակի օր։ Խորհրդարանը նաև հաստատել է ցեասպանության ժխտումը, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանագործությունները քրեորեն պատժելու մասին օրենքը։

Խորհրդարանում ելույթ  ունեցել նաև  հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության մեղավորները չեն պատժվել։

«Ավելի քան 100 տարի է մենք ոչ թե վրեժ, այլ արդարություն ենք փնտրում: Ցանկանում ենք, որ այս ողբերգությանն առնչվող պատմական իրողություններն ընդունվեն անքննելիորեն»։

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0