Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սերժ Սարգսյանը կառուցողական և բավական հագեցած է գնահատում Պուտինի հետ հանդիպումը

Սերժ Սարգսյանը կառուցողական և բավական հագեցած է գնահատում Պուտինի հետ հանդիպումը

By
Սերժ Սարգսյանը կառուցողական և բավական հագեցած է գնահատում Պուտինի հետ հանդիպումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառուցողական և բավական հագեցած է գնահատում ՌԴ իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ բանակցություններն, ինչպես միշտ, անցել են լիակատար փոխըմբռնման պայմաններում, որը բնորոշ է երկու պետությունների հարաբերությունների դաշնակցային էությանը: Այս մասին Նախագահ Սարգսյանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:

«Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է վերլուծելու և քննարկելու համատեղ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու մեր պետությունների համագործակցության նոր ուղղություններ: Մեր հարաբերությունների համար այս տարին հոբելյանական է. նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել նոր դինամիկա, առավել խորը բնույթ»,-ասաց Սարգսյանը:

Նախագահները հաստատել են, որ ռազմավարական հարաբերությունների խորացման գործում համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է երկու եղբայրական ժողովուրդների շահերից: Կողմերը պատրաստականություն են հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել անվտանգության, ռազմատեխնիկական, արտաքին քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում՝ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի, նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ոգուն և սկզբունքներին համապատասխան:

ՀՀ Նախագահն ընդգծել է Միացյալ զորամիավորման ստեղծման միջպետական համաձայնագրի ստորագրման և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարևորությունը: Այդ փաստաթղթերն, ըստ նրա, կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0