Ռուսաստանը պաշտպանել է Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում
By 15/03/2017 19:47:00

Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը պաշտպանում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածությունը Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) գործադիր տնօրենի պաշտոնում: Այս մասին Գոլոդեցը հայտնել է ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում:
«Փոլադ Բյուլբյուլօղլին հիանալի մարդ է և հասարակական գործիչ: Նա աչքի է ընկնում համաշխարհային մշակույթը հասկանալու և պատմությանը շատ լավ տիրապետելու հատկանիշներով: Եվ նա հրաշալի կերպով զգում է ազգային մշակույթի արժեքը», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Ավելի վաղ ռուս գործիչները հայտարարել էին, որ Բյուլբյուլօղլին արժանի ղեկավար կլինի ՅՈւՆԵՍԿՕ-ի համար:
Մեկնաբանություններ (0 posted)
Ձեր մեկնաբանությունը