Գլխավոր էջ | Տարածաշրջան | «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագիծը՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունների կնճիռ

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագիծը՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունների կնճիռ

By
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագիծը՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունների կնճիռ

 «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագիծն ունի տարածաշրջանային և համաշխարհային նշանակություն: «Կարս-Ախալքալաք» երկաթգծի հատվածը այդ նախագծի մի մասն է հանդիսանում: Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի շատ պետություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այս նախագծի նկատմամբ և պաշտպանել են դրա իրականացումը»,- այս մասին «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի տրասնպորտի նախարարության մամլո ծառայության ղեկավար Նամիգ Հասանովը՝ ի պատասխան Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարության, թե  «Կարս-Ախալքալաք» երկաթգծի կառուցումը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բ. Իվանիշվիլին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «Կարս-Ախալքալաք» երկաթգծի կառուցման արդյունավետությունը կասկածներ է հարուցում, և Ադրբեջանին պետք է բացատրել, որ դրա կառուցումը որոշակի էտապում կարող է շահեկան չլինել Վրաստանի համար:

 «Այդ նախագծի իրականացման իրավաբանական հիմքը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հայտարարությունն ու երկրների կառավարությունների միջև համաձայնագիրն է: Ըստ այդ համաձայնագրի՝ կողմերը պարտավորություն են ստանձնել իրականացնելու այդ նախագիծը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը 755 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտոնյալ վարկ է տրամադրել վրացական կողմին՝ նախագծի վրացական հատվածը իրականացնելու նպատակով»,- նշել է Ն. Հասանովը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0