Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Այսօր Խաղաղ գոյակցության միջազգային օրն է

Այսօր Խաղաղ գոյակցության միջազգային օրն է

By
Այսօր Խաղաղ գոյակցության միջազգային օրն է

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2017 թվականին մայիսի 16-ը հռչակել է Խաղաղ գոյակցության միջազգային օր՝ Երկրում բնակվող մարդկանց խաղաղության, հանդուրժողականության, միասնության, փոխըմբռնման եւ համերաշխության խթանման համար միջազգային հանրության ջանքները միավորելու նպատակով:

Խաղաղ գոյակցութունը ենթադրում է տարբերությունների ճանաչում եւ լսելու, հասկանալու, հարգելու ու ուրիշներին գնահատելու կարողություն, ինչպես նաեւ խաղաղության եւ միասնության մեջ ապրելու ունակություն:

Միջազգային ձեւաչափով խաղաղ գոյակցությունը տարբեր հասարակարգ, մշակույթ, պատմություն, ավանդույթներ ունեցող պետությունների հարաբերությունների տեսակ է, որը ենթադրում է հրաժարում պատերազմից՝ որպես պետությունների միջեւ վիճելի հարցերի լուծման միջոց, իսկ բոլոր վիճելի հարցերի կարգավորում միայն բանակցությունների ճանապարհով, ինչպես նաեւ պետությունների հարաբերություններում այլ սկզբունքների պահպանում, որոնք ամրագրված են միջազգային իրավական փաստաթղթերով:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0