Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սերժ Սարգսյանը այս ամենից անմասն չի մնացել. Սիլվա Համբարձումյան

Սերժ Սարգսյանը այս ամենից անմասն չի մնացել. Սիլվա Համբարձումյան

By
Սերժ Սարգսյանը այս ամենից անմասն չի մնացել. Սիլվա Համբարձումյան

2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: Ըստ Քոչարյանի փաստաբանների՝ մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ Քոչարյանի նախագահության ընթացքում 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը՝ չխոչընդոտել իր բիզնեսը:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում գործարար Սիլվա Համաբարձումյանը նշեց, որ առերեսվել է Սամվել Մայրապետյանի հետ. «Մայարպետյանն ընդունել է, որ ես 2 միլիոն դոլար եմ փոխանցել իրեն պատկանող ընկերությանը, քանի որ բոլոր փաստաթղթերը կան, բայց նա պնդեց, որ չի հիշում, թե ինչի համար է փոխանցվել: Դե ես էլ հիշեցրել եմ, թե ինչի համար եմ փոխանցել»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Մայրապետյանի գնահատմամբ՝ անհեթեթություն է իր միջնորդ լինելու մասին տեղեկությունը՝ Ս. Համաբարձումյանը նշեց. «Ես 2008թ. եմ ծանոթացել Մայրապետյանին՝ կապված հայտնի դեպքերի հետ, դրանից հետո այլևս չեմ հանդիպել նրան, դա նշանակում է, որ ինքը որպես միջնորդ է հանդես եկել իմ և մյուսների միջև»: Համբարձումյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի օրոք նույնպես կաշառք են վերցրել բիզնեսը չխոչընդոտելու համար. «Քոչարյանի օրոք նույնը շարունակվել է, և Ս. Սարգսյանը անմասն չի մնացել, քանի որ այդ ժամանակ նա վարչապետ էր»: Գործարարը հավելեց, որ կան գաղտնիքներ, որոնց մասին միայն դատարանում կխոսի, քանի որ արդեն սկսվել է դատավարությունը:

Սիլվա Համաբարձումյանը նաև հաստատեց տեղեկությունն այն մասին, որ հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով։ Նա նաև հավելեց, որ իր վրա ճնշումներ չեն եղել և ոչ էլ կաշառք է առաջարկվել. «Ես գումարով ծախվող չեմ, ես իմ ճշտի տերն եմ, եթե մի բան ասում եմ, ուրեմն ունեմ փաստաթուղթ»:

Գործարարը հավաստիացրեց, որ նոր իշխանության օրոք բիզնեսը շատ է հեշտացել. «Փայատերեր գոյություն չունեն, ազատ ես քո բիզնեսի մեջ: Դժգոհ եմ հարկային դաշտից՝ աշխատակիցները կոմպետենտ չեն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0