Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պատմական օր է, Փաշինյանը հստակեցրեց իր կոնցեպցիան․ Մինսկի խումբն ու Ադրբեջանը՝ փակուղում

Պատմական օր է, Փաշինյանը հստակեցրեց իր կոնցեպցիան․ Մինսկի խումբն ու Ադրբեջանը՝ փակուղում

By
Պատմական օր է, Փաշինյանը հստակեցրեց իր կոնցեպցիան․ Մինսկի խումբն ու Ադրբեջանը՝ փակուղում

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների արտահերթ նիստը, որտեղ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում Փաշինյանն ասել է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում շարունակելու է մնալ հիմնական օրակարգային հարցերից մեկը Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ։ Նա նաև ընդգծել է՝ Արցախի ներգրավվածությունը բանակցություններին քմահաճույք չէ, առավել ևս՝ նախապայման։ Ձեր կարծիքով՝ սա պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությա՞նը «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց «Ես սա այդքան էլ Մինսկի խմբի պատասխան չեմ համարի, որքան, երևի թե, ադրբեջանական կողմին, որովհետև Մինսկի խումբը որևէ օրինական հիմք չունի դատապարտելու կամ առարկելու Արցախին բանակցություններում ներգրավելու պահանջին, և Մինսկի խմբի համանախագահները բոլորը անգիր գիտեն դա։ Պետք է նշեմ, որ անցած 8-9 ամիսներին Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի սուբյեկտայնության մեծացման և Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու հայտարարություններին որևէ գնահատական չի հնչել»։

«Գուցե Հայաստանի վարչապետի հայտարարությունները նրանց դուր չէին եկել, բայց տեսականորեն ու պրակտիկորեն չէին կարող դեմ արտահայտվել, որովհետև բոլորը հրաշալի գիտեն բանակցությունների պատմությունը, գիտեն, որ 1998 թվականին Արցախը դուրս է թողնվել, երբ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրության, այլ միջազգային հանրության առաջ հայտարարեց, որ երկու սուբյեկտներին էլ ինքը կներկայացնի»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Ժիրայր Ոսկանյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0