Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչու Ղարաբաղը պետք է բանակցություններին չմասնակցի. Մանվել Սարգսյան

Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչու Ղարաբաղը պետք է բանակցություններին չմասնակցի. Մանվել Սարգսյան

By
Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչու Ղարաբաղը պետք է բանակցություններին չմասնակցի. Մանվել Սարգսյան

Հատուկ կազմակերպված էր ցույց տալու Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ վարչապետի կողմից առաջ քաշած թեզերը կապրիզ ու ձևականություն չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում պարզ ասված է, որ Հայաստանի կառավարությունը կուրս է վերցրել, որ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնի, մասնակցություն ապահովի բանակցային պրոցեսում: Սարգսյանն ասաց, որ պետք է սպասել` տեսնելու, թե ինչ ուղղություն է ընտրել Հայաստանը նպատակին հասնելու համար:

«Մինսկի խումբը կրկնեց իր դիրքորոշումը, այդ թվում՝ Արցախի մասնակցության թեզը: Նրանք լղոզված ձևով ներկայացրին, որ որևէ մեկը դեմ չէ դրան»,- նշեց Մ. Սարգսյանը: Դիտարկմանը, թե ՄԽ-ն միաժամանակ ասում է, որ ձևաչափը պետք է չփոխվի, արդյոք սա ակնարկ չէ՞, որ դեմ են Արցախի մասնակցությանը, քաղաքագետն այսպես արձագանքեց.

«Եթե փոխեին, բարդություններ կստեղծեին չէ՞: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դիրքորոշուման վրա սա պետք է ազդի: Շատ են խոսում՝ արժե՞ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, թե՞ չարժե: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե ինչի մասին ենք խոսում, կարևորը թեման է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի մասնակցության թեման առաջ քաշել: Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչո՞ւ պետք է Ղարաբաղը բանակցություններին չմասնակցի»:

Ըստ նրա՝ ՄԽ մանդատն է պարտադրում, որ Արցախը ներկայացվի բանակցություններում: «Փաշինյանը գնում է, պետք է հարցնի՝ ի՞նչ իրավունքով եք մանդատը խախտել, փոխել ֆորմատը: Մենք պահանջում ենք վերականգնել ֆորմատը:

Հիմա թող Ադրբեջանը գնա, գանգատվի ամբողջ աշխարհով ու խնդրի, որ նման բան չանեն, որը հիմա անում է: Ադրբեջանն անօրինական ձևով է ստացել իր պարտավորությունները, վերցրել են դրանք, 2016թ.-ին էլ խախտել են: ՄԽ-ի առաջ նման հարցեր պետք է դնենք, խլենք Ադրբեջանից անօրինական ձևով ստացած իրավունքները: Երկու տասնամյակ չենք ունեցել նպատակ, որևէ նախագահ չեն ասել՝ հույսներս ինչի՞ վրա ենք դրել»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանին չեն վերաբերում խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ քննարկվել են, ինչպես տարածքային խնդիրները, փախստականների խնդիրները, ինչը Արցախի Հանրապետության գործն է, սահմանադրորեն է ամրագրված:

«Ի՞նչ գործ ունի տարածքային խնդրի հետ Հայաստանի Հանրապետությունը: Վեճն Ադրբեջանի ու Արցախի մեջ է: Սահմանը հստակեցնելու խնդիր կա: Հերիք է, որ Ադրբեջանը Արցախի հետ խոսի, խնդրի բնույթը փոխվում է, էլ չեն ասելու՝ սրան տարածք տվեք, նրան տարածք տվեք: Չեն համաձայնի Արցախի մասնակցությանը, բացատրություն կտան»,- մանրամասնեց Մանվել Սարգսյանը:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0