Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ ու ճեպազրույց ունեցել լրագրողների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ ու ճեպազրույց ունեցել լրագրողների հետ

By
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ ու ճեպազրույց ունեցել լրագրողների հետ

Երեկ (8-2-2019) աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է Ստեփանակերտ: Հանդիպումների հիմնական մասն այսօր է կայացել, մեծ մասամբ՝ Խորհրդարանում: Այցի արդյունքների մասին Արարատ Միրզոյանը խոսել է Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ:

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Արցախում: Ժամանել է տիկնոջ հետ: Առաջին կանգառը Ստեփանակերտի հուշահամալիրում է: Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Եղբայրական գերեզմանոցում:

Հանդիպումների և քննարկումների մեծ մասը Խորհրդարանում է կայացել: Քննարկվել են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր:

Ճեպազրույցի ընթացքում հնչած հարցերից մեկն է՝ Հայաստանի նոր իշխանությունն ինչպես է վերաբերում հայկական երկու հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրմանը: Հարցը նաև խորհրդարանականների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ էր շոշափվել:

Քննարկման ենթակա չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արարատ Միրզոյանն ընդգծում է՝ Երևանը խաղաղ կարգավորմանն է կողմնակից, իսկ բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունը միայն արդյունավետ կդարձնի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը նաև Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում է եղել: Երեկոյան հյուրընկալվել Արցախի նախագահին: Քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:

Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0