Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Turan. Զուրաբյան. Պետք է պատրաստ լինել փոխադարձ զիջումների

Turan. Զուրաբյան. Պետք է պատրաստ լինել փոխադարձ զիջումների

By
Turan. Զուրաբյան. Պետք է պատրաստ լինել փոխադարձ զիջումների

Ադրբեջանական «Թուրան» լրատվամիջոցը հրապարակել է Հայաստան այցի ընթացքում գլխավոր խմբագիր  Շահին Հաջիևի արած հարցազրույցներից առաջինը։ Ներքաղաքական, Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողը զրուցել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի հետ։

«Պետք է պատրաստ լինել փոխադարձ զիջումների։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա որևէ բան հնարավոր չէ»,-ասել է Զուրաբյկանը։

Հարցին, արդյոք Հայաստանը չի վախենում, որ նոր պատերազմի ժամանակ տարածքներ կկորցնի, Զուրաբյանը ցիտել է Տեր-Պետրոսյանին. «Նոր պատերազմի ժամանակ  Ադրբեջանը կարող է կորցնել նոր տարածքներ և թող չմտածի, որ կարող է հաղթանակ տանել»։

Լրագրողը Զուրաբյանին հիշեցրել է, որ 1997-ին Տեր-Պետրոսյանի կառավարությունը ընդունել էր խնդրի լուծման փուլային տարբերակը, ապա հարցրել, հնարավո՞ր  է այդ պլանն աշխատի այսօր։

«Հրապարակված փաստաթղթից երևում է, որ պայմանավորվում են երեք կողմեր՝ Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ։ Այդ փաստաթղթում ասված է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի հետագա բանակցությունների արդյունքում։ Դա նշանակում է, որ Ղարաբաղը ստանում է վետոյի իրավունք ցանկացած տարբերակի դեպքում, որը նրան չի բավարարի։ Այդ պատճառով, 1997 թվականի տարբերակն ամեն դեպքում նշանակում էր ԼՂ միջազգայնորեն ճանաչված ստատուս»։

Զուրաբյանը դա համարել է բաց թողնված հնարավորություն։ Նա նշել է, որ բացի հայերից ու ադրբեջանցիներից  հակամարտությունն այլ մասնակիցներ էլ ունի։

 

«Հակամարտության կարգավորումը չի սահմանափակվում Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի միջև ձեռք բերված համաձայնությամբ։ Որոշումը պետք է համապատասխանի նաև մեծ տերությունների շահերին։ Եվ այդ շահերն ազդում են  խնդրի լուծման հասնելու վրա»,-նշել է նա։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0