Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի

Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի

By
Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը  կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և  Տավուշ:  Դրանք  բազմաբնույթ  են և  ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք  այլ  ոլորտներ:  ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշեց Հայաստանում Եվրամիության  դեսպան Պյոտր  Սվիտալսկին:

Հայաստանի  կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված  են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և  որոշ  ժամանակ անց կհատկորոշենք   կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք  Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը:

Եվրամիության  կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես  գաղափարների ֆինանսավորմանը՝  մասնավորապես, փոքր բիզնես  ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում  ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ.  խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք  նախաձեռնել ենք նաև  ֆինանսավորում այնպիսի  ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք  իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք  սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի  վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր  իրականացնելու  գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝  հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը  վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք  հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛  ինստիտուցիոնալ, և՛  օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0