Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայերը՝ «դասական թշնամի». Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկրների առաջին եռյակում է

Հայերը՝ «դասական թշնամի». Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկրների առաջին եռյակում է

By
Հայերը՝ «դասական թշնամի». Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկրների առաջին եռյակում է

«Քադիր Հաս համալսարանը, որը միջին ռեյտինգավորված համալսարաններից է, բայց վերջին տարիներին բավականին ակտիվացրել է գործունեությունը, մի քանի տարի շարունակ նման հարցումներ է իրականացնում: Ավելին ասեմ՝ ոչ միայն այդ համալսարանը, այլ նաև տարբեր կազմակերպություններ, գիտական-վերլուծական կենտրոններ շարունակ իրականացնում են նմանատիպ հարցումներ. հասարակական-քաղաքական զարգացումների այս կոնտեքստում Թուրքիայի համար սա շատ տարածված երևույթ է: Այդ հարցումներում հայերս, այսպես ասած, «պատվավոր» տեղեր ենք զբաղեցնում՝ որպես թշնամի, որպես անցանկալի հարևան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ստամբուլի Քադիր Հաս (Kadir Has) համալսարանի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցմանը, ըստ որի՝ Հայաստանն ընդգրկվել է Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկրների առաջին եռյակում:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թուրքիայում 2018թ. անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հայերն ու Հայաստանը շարունակում են մնալ դասական թշնամու դերում: «Մի կարևոր հանգամանք էլ ուզում եմ փաստել. տարիներ առաջ, երբ պետության կողմից հրապարակվել էր Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ցուցակը, հայերը, հայկական հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս առաջին տասնյակում էին: Այսինքն՝ մենք տեսնում ենք պետության և հասարակության տրամադրությունների սինխրոնիզացիա»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ հարցման արդյունքները՝ անկախ համալսարանի բարձր կամ ցածր վարկանիշից, համապատասխանում են Թուրքիայի հասարակական պատկերացումներին:

Այն դիտարկմանը, որ թուրքական հասարակության ընկալմամբ՝ Մեծ Բրիտանիան, որը, հարցման արդյունքների համաձայն, գտնվում է հինգերորդ հորիզոնականում, ու Հայաստանը գրեթե նույն սպառնալիքն են ներկայացնում Թուրքիայի համար, Մելքոնյանը նշեց. «Բրիտանիայի հետ կապված փոփոխությունը պայմանավորված է ընդհանուր հակաեվրոպական տենդենցներով, որոնք վերջին տարիներին գերակայում են Թուրքիայում: Վերջին տարիներին թուրքական պետական համակարգից բազմիցս ենք լսել տարբեր ոճի, տարբեր կալիբրի քննադատություններ Եվրամիության, Եվրոպայի դեմ… Չեմ կարող անտեսել և երկրորդական համարել նաև բանահյուսությունը, քանի որ թուրքական ասացվածքներում, ժողովրդական տարբեր իմաստություններում հայերը, հույները, հրեաները միշտ թշնամու դերում են»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0