Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Ի՞նչ է ուզում այսօր Ադրբեջանը». Կարեն Հովհաննիսյան

«Ի՞նչ է ուզում այսօր Ադրբեջանը». Կարեն Հովհաննիսյան

By
«Ի՞նչ է ուզում այսօր Ադրբեջանը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցկացրել է ծառայողական հավաք Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Նա պահանջել է, որ բարձրագույն սպայական կազմը ուշադիր լինի և հետամուտ լինի իրականացնելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարի՝ Իհլամ Ալիևի հանձնարարությունը: Մասնավորապես խոսքը վերաբերվում է բանակաշինությանը և «օկուպացված տարածքների ազատագրմանը»:

Նա նաև հրամայել և պահանջել է պատասխանատու ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին, որ պատրաստ լինեն ցանկացած հրամանի արագ և անվրեպ կատարմանը և հակառակորդին տալ համարժեք հակահարված ցանկացած ոտնձգության դեպքում:

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը այս հայտարարությունը հնչեցրել է ներքին լսարանի համար, սակայն չի բացառվում, որ հենց իրենք գնան սահմանին որոշակի լարվածության, որպեսզի մեղմեն ներքաղաքական իրավիճակը: Բայց և այնպես, պետք է փաստեմ, որ Ադրբեջանը շարունակում է սահմանի ողջ երկյանքով, հատկապես իր բնակավայրերի հարևանությամբ տեղակայել հրետանի և ծանր զինտեխնիկա»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0