Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Հիմա Ադրբեջանի հերթն է հողեր զիջելու»

«Հիմա Ադրբեջանի հերթն է հողեր զիջելու»

By
«Հիմա Ադրբեջանի հերթն է հողեր զիջելու»

Փետրվարի 26-ին կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն Ազատության հրապարակում նախաձեռնել է անցկացնել հանրահավաք, որով ցանկանում է ի գիտություն ամբողջ աշխարհի ասել՝ ազատագրված հայրենիքի ոչ մի հատված ենթակա չէ հանձնելու թշնամուն: Shabat.am լրատվականի հետ զրույցում կինոռեժիսորը մանրամասնեց հավաք անցկացնելու անհրաժեշտության հանգամանքները։

«Պարբերաբար այդ հիմար թեզը՝ հողեր խաղաղության դիմաց, հողեր բարգավաճ ապրելու դիմաց և այլն, տարածվում են ժողովրդի մեջ։ Արդեն հոգնեցրել են իրենց ստուգումներով, ովքեր դրանք տարածում են։ Կարծես՝ ուզում են ստուգել, թե տրամադրությունն ինչպիսին է։ Մենք էլ ամեն անգամ այդ կուտն ուտում ենք ու սկսում ենք քննարկել այդ հարցը։ Այս հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ։ Հուսով եմ, որ այսօրվա իշխանությունները, վաղվա իշխանությունները կհասկանան, որ այդ դիրքորոշումը հայտնել են մեկ անգամ 90-ականներին, որ մենք ազատագրել ենք մի փոքր հատված ընդամենը մեր հայրենիքից և զիջել ենք մյուս հատվածները։ Երբ խոսում են փոխզիջումներից, հիմա Ադրբեջանի հերթն է զիջելու։ Մենք ևս մեկ անգամ զիջեցինք երկրորդ ագրեսիայի դեպքում 2016 թվականին և ևս մեկ անգամ չկոտորեցինք ու մեր հայրենիքի մնացած մասը չազատագրեցինք, որը հաստատ կարող էինք անել։ Մեզ կանգնեցրին ևս մեկ անգամ։ Ամեն անգամ այդ թեզը տարածելով ինչ-որ մի զանգվածի կարողանում են մոլորեցնելմեկի որդին է կանգնած սահմանին, մյուսը վատ է ապրում, մտածում է երկրի վիճակը կվատանա։ Նպատակաուղղված աշխատանք է տարվում, որպեսզի այդ բանակը շատ լինի և վերջիվերջո մի մախինացիայով փորձեն մի բան անել, դրա անունն էլ դնեն հանրաքվե։ Այսօր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր բողոքում են այս հավաքի դեմ։ Թող իրենք էլ գան, կանգնեն հարթակում ու ասեն՝ այս հարցում մենք մեր ազգի հետ ենք»։

 

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0