Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ազգայնամոլության նոր դրսևորում Թուրքիայում. ինչ են ձեռնարկում հայերը ճնշման պայմաններում

Ազգայնամոլության նոր դրսևորում Թուրքիայում. ինչ են ձեռնարկում հայերը ճնշման պայմաններում

By
Ազգայնամոլության նոր դրսևորում Թուրքիայում. ինչ են ձեռնարկում հայերը ճնշման պայմաններում

Թուրքիայի իշխանությունը բարենպաստ հող է ստեղծել երկրում ազգայնամոլների սանձարձակությունների համար, կարծում է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի- Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայում նկատվում է ազգայնական տրամադրությունների ուժեղացման հերթական դրսևորումը։ Ազգայնամոլների թիրախ են դառնում մարդիկ, որոնք գործունեություն են ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Էլդար Դողանին` թուրքական խորհրդարանի պատգամավոր, հայուհի Սելին Դողանի ամուսնուն։

Էլդար Դողանը Արևմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպության իրավաբանն է։ Բանը հասել է նրան, որ պետությունը թիկնապահներ է հատկացրել Դողանին, քանի որ նրան վերջին շրջանում սկսել են ավելի շատ սպառնալ։

Արևմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպության համանախագահ, նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրավիճակը հիշեցնում է Հրանտ Դինքի պատմությունը («Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիրը, որը սպանվեց 2007թ–ին Ստամբուլում. խմբ.)։ Հայտնի է, որ սպանությունից առաջ Դինքը սպառնալիք պարունակող նամակներ է ստացել։

Դողանը նախկինում բազմաթիվ անգամ ժամանել է Հայաստան ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ախոյանի վկայությամբ` թուրք իրավաբանը և նրա մի քանի գործընկերները վերջին տարիներին ահռելի աշխատանք են արել` բացահայտելով այն բոլոր անօրինականությունները, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրության խախտումները, որոնց հետևանքով հայերը հայրենազրկվել են։

Ախոյանի կարծիքով, չնայած Դողանի անվտանգության ապահովման միջոցներին, անվտանգության ծառայության անհրաժեշտությունը ծագել է վերջին տարիներին Թուրքիայի իշխանության գործողության հետևանքով։ Հենց նրանք են բարենպաստ հող ստեղծել ազգայնամոլների սանձարձակությունների համար։

2019թ-ի մարտին Թուրքիայում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչը տեսական հնարավորություն է տալիս ընդլայնելու էթնիկ հայերի ներկայությունը պետական իշխանության մարմիններում և թուլացնելու ազգայնականների ազդեցությունը։

Բանն այն է, որ վերջին տարիներին Թուրքիայում բանտարկվել են տասնյակ քաղաքապետներ և հայ ու քուրդ գյուղապետներ։ Անշուշտ, սխալ է պնդել, որ նրանց քրեական հետապնդման պատճառը միայն նրանց ծագումն է, այնուամենայնիվ զանգվածային կալանքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարվածում են հայ համայնքի շահերին։

Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպությունը հիմա փորձում է իր հնարավորությունների սահմանում բարձրաձայնել այն պատմությունները, որոնք նման են Դողանի հետ կատարվող պատմությանը։

Բացի այդ, կազմակերպության իրավաբանական խումբը ազդեցիկ «քեյս» է պատրաստում, որում ընդգրկված են հայերի հիմնավորված պահանջները թուրքական ղեկավարության նկատմամբ։

Ժամանակին Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ՄԻԵԴ–ը պարտավորեցնի Անկարային հայկական եկեղեցուն վերադարձնել կիլիկյան Սիսում գտնվող նստավայրը։ Սակայն հայցը մերժվել էր։

Ախոյանի կարծիքով` դատարանը չի բավարարել հայցը հայցորդի կողմից իրավական ընթացակարգերին չհետևելու պատճառով։ Հիմա նա և իր գործընկերները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի բացառեն հնարավոր իրավական սողանցքները, որոնք կարող են օգտագործվել հայցորդի դեմ։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0