Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին. Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին. Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

By
Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին. Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Քաղաքացու որոշում» կուսակցության  ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող ապագա երկրում  հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում,  դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց  «Քաղաքացու որոշում» կուսակցության  ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:

«Նախապես ուզում եմ տեղեկացնել, որ այստեղ ներկա կոալիցիոն և հակակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա: Չկա մի պարզ պատճառով, նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները, հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու, կյանքը տնօրինելու իրավունքից: Նրանց կառավարման տարիներին անձամբ ես իրավուքններս իրացնելու համար բազմիցս հայտնվել եմ ոստիկանության բաժիններում ու դատարաններում, իսկ ինչքանն են լռեցվել, ծեծվել և հայտնվել ճաղերից այն կողմ: Նրանք աղճատել են հանրային բոլոր հարաբերությունները, քաղաքացուն սարքել են բարեգործության, ընտրակաշառքի սպասող, իրավազուրկ օբյեկտի: Ես, իմ երեխայի համար կառուցվող ապագա այս երկրի խորհրդարանում նրանց որևէ կերպ չեմ տեսնում:

Պարոն Փաշինյան, երբ ես, դուք և մեր այլ ընկերներ խոսում էինք հեղափոխության մասին, մի՞թե  այսպիսի Հայաստան էինք պատկերացնում, որում պատգամավորի մանդատի հայտ է ներկայացնում ընտրակեղծարար, պետության շահերի հաշվին սեփական շահերը սպասարկող հանցագործների խմբակը: Դուք ինքներդ ստեղծեցիք, սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին: Եվ ինչի՞ դա հանգեցրեց: Հանգեցրեց նրան, որ սև-սպիտակի մարտավարությամբ ստեղծվել է մի վիճակ, երբ եթե դեմ ես Նիկոլին՝ քվեարկիր Հանրապետականի օգտին: Եվ, եթե այդ հանցագործ խմբակը հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն դուք եք լինելու», ասաց Սահակյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0