Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Գրոհիչը մարտունակ էր, օդաչուները՝ գործի վարպետ. ինչ-որ բան սխալ է եղել. ավիացիայի վետերան

Գրոհիչը մարտունակ էր, օդաչուները՝ գործի վարպետ. ինչ-որ բան սխալ է եղել. ավիացիայի վետերան

By
Գրոհիչը մարտունակ էր, օդաչուները՝ գործի վարպետ. ինչ-որ բան սխալ է եղել. ավիացիայի վետերան

Օդաչուները վթարի նախորդ օրը գերազանց էին կատարել ուսումնավարժական թռիչքը և կրակային վարժությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Քննությունը դեռ փորձում է պարզել Սու-25 գրոհիչի կործանման պատճառները։ Ողբերգությունից հաշված ժամեր անց հայտնաբերվել են «սև արկղերը», որոնց վերծանումը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա։ Հայտնի է նաև, որ Քննչական կոմիտեում վթարի փաստով քրեական գործ է հարուցվել։

Ռազմական ավիացիայի վետերանները տեղի ունեցածի վերաբերյալ որոշ վարկածներ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՌՕՈւ-ի նախկին օդաչու Մելիք Մելիքյանն ասաց, որ հիմա որևէ պատճառներ բարձրաձայնելը անշնորհակալ գործ է, սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել։

«Կարող եմ միայն զուտ անձնական կարծիքս հայտնել։ Հասկանալի է, որ հարցերին սպառիչ պատասխան կարող է տալ միայն քննությունը։ Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ կառավարման սխալ է տեղի ունեցել։ Նրանք թռիչք էին իրականացնում փոքր բարձրության վրա ու ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։ Սարերի վրա իջած ամպերի պատճառով տեսանելիությունը շատ վատն է եղել, որի հետևանքով, հավանաբար, նրանք սարին են բախվել»,- ասաց Մելիքյանը։

Մեր զրուցակիցը սխալ է համարում այն համոզմունքը, որ չի կարելի անբարենպաստ եղանակային պայմաններում ուսումնական թռիչքներ իրականացնել։ Եթե ռազմական ավիացիան պետք է միայն արևորտ եղանակին թռիչքներ իրականացնի, ապա դա արդեն ռազմական ավիացիա չէ։

«ՌՕՈւ-ն հենց դրա համար է ՌՕՈւ, որ պետք է կարողանա մարտական խնդիրը լուծել օրվա ցանկացած ժամին ու ցանկացած եղանակային պայմաններում»,- ասում է Մելիքյանը։

Նախկին օդաչուն խոստովանում է, որ հայկական բանակի Սու-25 գրոհիչների էլեկտրոնիկան հնացել է։ Սակայն  այդ էլեկտրոնիկան թույլ էր տալիս թռիչքներ ու մարտական խնդիրներ լուծել։

Մելիքյանը տեսել է ինքնաթիռի «սև արկղերը». դրանք լուրջ վնասվածքներ են ստացել, ինչի պատճառով դրանց վերծանումը քիչ հավանական է թվում։  Գրոհիչը ամբողջովին լիցքավորված էր, իսկ լցված բակը միայն ավելացրել է բախման հետևանքով տեղի ունեցած պայթյունի ուժը։

Ինքնաթիռը կտոր-կտոր էր եղել, ու Մելիքյանը չի կարծում, որ կարելի է ինչ-որ տեղեկություն ստանալ դրա միջի ինքնագրերից։  Եթե դրանք նորմալ վիճակում լինեին, դրանց վերծանումը կարող էր մեկ-երկու օր տևել։

Մելիքյանը մահացած օդաչուներին բարձր որակավորում ունեցող մասնագետներ է համարում, նա ճանաչել է  երկուսին էլ, նրանք իրենց գործի վարպետներ էին։

Պարադոքսալ կերպով վարպետությունը կարող էր նրանց հետ դաժան կատակ խաղալ։ Բանն այն է, որ որքան ավելի փորձառու է օդաչուն, այնքան ավելի հաճախ նա կարող է աչք փակել փոքր թերությունների ու բացթողումների վրա։

«Հնարավոր է` նրանք հույսները դրել էին իրենց պրոֆեսիոնալիզմի ու փորձի վրա։ Հնարավոր է` նրանց միջև կոորդինացիայի պակաս կար։ Դժվար է ասել»,- նշում է Մելիքյանը։

Հուղարկավորման օրը դեռ հայտնի չէ։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0